Գետաշէն Բազմել ես լեռներին, ունես հազար շէն, Արծիւների բոյն ես, չքնաղ Գետաշէն, Բարբարոս ցեղերին անդադար սանձող, Դու քաջերի օրրան, իմ քաջ Գետաշէն։ Բարբարոս ցեղերին անդադար սանձող, Դու քաջերի օրրան, իմ քաջ Գետաշէն։ Չորս կողմդ անդունդ է, ճամբեքդ՝ փակուած, Երկնքում սև ու մութ ամպեր կուտակուած։ Կողքիդ հայկական շէներն են լքուած, Դու կա՛ս ու կմնա՛ս յավերժ Գետաշէն։ Ջահել տղերք դու քիչ ունես, Գետաշէն, Բայց ծերերն էլ ոչ մի բանով պակաս չեն։ Ամէն մի կին՝ մի ֆիտայի տնաշէն, Քեզ յաղթել չի լինի, իմ քաջ Գետաշէն։ Ամէն մի կին՝ մի ֆիտայի տնաշէն, Քեզ յաղթել չի լինի, իմ քաջ Գետաշէն։ Չորս կողմդ անդունդ է, ճամբեքդ՝ փակուած, Երկնքում սև ու մութ ամպեր կուտակուած։ Կողքիդ հայկական շէներն են լքուած, Դու կա՛ս ու կմնա՛ս յավերժ Գետաշէն։ Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս, Հակառակ թշնամուն պիտի շենանաս։ Մայր Հայաստանին պիտի միանաս, Արցախի դարպասն ես ամրոց Գետաշէն։ Մայր Հայաստանին պիտի միանաս, Արցախի դարպասն ես ամրոց Գետաշէն։ Չորս կողմդ անդունդ է, ճամբէքդ՝ փակուած, Երկնքում սեւ ու մութ ամպեր կուտակուած։ Կողքիդ հայկական շէներն են լքուած, Դու կա՛ս ու կը մնա՛ս յաւէրժ Գետաշէն։ Դու կա՛ս ու կը մնա՛ս յաւէրժ Գետաշէն։
Նունէ
Նունէ Ես սիրել եմ մի աղջկայ,Որ իր անունն էր ՆունէԻմ Նունէին փախցրին տարան,Ես մնացի առանց Նունէ։ Նունէ, Նունէ, ՆունէԱրի ինծի սիրէ։ Հանդիպել եմ շատ շատերին,Բայց սիրել եմ իմ Նունէին,Առանց Նունէ ես կեանք չունեմ,Առանց Նունէ ես սէր չունեմ։ Նունէ, Նունէ, ՆունէԱրի ինծի սիրէ։ Եկէք տղերք մի ճար անենքԻմ Նունէին փախցնենք բերենք,Թէ չէ այս անբախտ աշխարհում,Ես կը մնամ առանց Նունէ։
Մայիս 28
Կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Վիեննայի Մեկուսի Շրջանի Վարչութեան 27 Մայիս 2023-ին տեղի ունեցաւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան Անկախութեան առթիւ միջոցարում մը: Միջոցարման սկիզբը երեք արծուիկներ խօստում տալէ ետք ստացան միաստղի կարգը եւ փողկապը եւ երեք արիներ ստացան նորագիրի կարգը եւ փողկապը: