Ես սիրել եմ մի աղջկայ,
Որ իր անունն էր Նունէ
Իմ Նունէին փախցրին տարան,
Ես մնացի առանց Նունէ։
Նունէ, Նունէ, Նունէ
Արի ինծի սիրէ։
Հանդիպել եմ շատ շատերին,
Բայց սիրել եմ իմ Նունէին,
Առանց Նունէ ես կեանք չունեմ,
Առանց Նունէ ես սէր չունեմ։
Նունէ, Նունէ, Նունէ
Արի ինծի սիրէ։
Եկէք տղերք մի ճար անենք
Իմ Նունէին փախցնենք բերենք,
Թէ չէ այս անբախտ աշխարհում,
Ես կը մնամ առանց Նունէ։
Բազմել ես լեռներին, ունես հազար շէն,
Արծիւների բոյն ես, չքնաղ Գետաշէն,
Բարբարոս ցեղերին անդադար սանձող,
Դու քաջերի օրրան, իմ քաջ Գետաշէն։
Բարբարոս ցեղերին անդադար սանձող,
Դու քաջերի օրրան, իմ քաջ Գետաշէն։
Չորս կողմդ անդունդ է, ճամբեքդ՝ փակուած,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակուած։
Կողքիդ հայկական շէներն են լքուած,
Դու կա՛ս ու կմնա՛ս յավերժ Գետաշէն։
Ջահել տղերք դու քիչ ունես, Գետաշէն,
Բայց ծերերն էլ ոչ մի բանով պակաս չեն։
Ամէն մի կին՝ մի ֆիտայի տնաշէն,
Քեզ յաղթել չի լինի, իմ քաջ Գետաշէն։
Ամէն մի կին՝ մի ֆիտայի տնաշէն,
Քեզ յաղթել չի լինի, իմ քաջ Գետաշէն։
Չորս կողմդ անդունդ է, ճամբեքդ՝ փակուած,
Երկնքում սև ու մութ ամպեր կուտակուած։
Կողքիդ հայկական շէներն են լքուած,
Դու կա՛ս ու կմնա՛ս յավերժ Գետաշէն։
Դու պիտի դիմանաս ու կանգուն մնաս,
Հակառակ թշնամուն պիտի շենանաս։
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես ամրոց Գետաշէն։
Մայր Հայաստանին պիտի միանաս,
Արցախի դարպասն ես ամրոց Գետաշէն։
Չորս կողմդ անդունդ է, ճամբէքդ՝ փակուած,
Երկնքում սեւ ու մութ ամպեր կուտակուած։
Կողքիդ հայկական շէներն են լքուած,
Դու կա՛ս ու կը մնա՛ս յաւէրժ Գետաշէն։
Դու կա՛ս ու կը մնա՛ս յաւէրժ Գետաշէն։
Աչքս ճամբուդ կ’սպասէի
Քեզ կարօտով կը փնտռէի
Աչքս ճամբուդ կ’սպասէի
Քեզ կարօտով կը փնտռէի
Դալար բոյիդ ես տեսնէի
Կարօտս առնէի
Դալար բոյիդ ես տեսնէի
Կարօտս առնէի
Տարա՜ն, ախ տարան
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Առին ու տարան
Ախ տարան
Շվարել եմ, մոլորվել եմ
Գիշեր ցէրէկ տառապել եմ
Շվարել եմ, մոլորվել եմ
Գիշեր ցէրէկ տառապել եմ
Թել մազերին, սեւ աչերին
Ես կարօտել եմ
Թել մազերին, սեւ աչերին
Ես կարօտել եմ
Տարա՜ն, ախ տարան
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Առին ու տարան
Ախ տարան
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Առին ու տարան
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Առին ու տարան
Սպասելով խելառ դարձա
Քեզ տեսնելուն չարժանացա
Սպասելով խելառ դարձա
Քեզ տեսնելուն չարժանացա
Կյանքիս մեջը, լաւ օրերուն
Բախտ ալ չունեցա
Կյանքիս մեջը, լաւ օրերուն
Բախտ ալ չունեցա
Տարա՜ն, ախ տարան
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Առին ու տարան
Սպասելով խելառ դարձա
Քեզ տեսնելուն չարժանացա
Սպասելով խելառ դարձա
Քեզ տեսնելուն չարժանացա
Կյանքիս մեջը, լաւ օրերուն
Բախտ ալ չունեցա
Կյանքիս մեջը, լաւ օրերուն
Բախտ ալ չունեցա
Տարա՜ն, ախ տարան
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Ջեյրան յարիս, սիրած յարիս
Առին ու տարան
Ամպից կորաւ լուսնկան,
Արտեր, մտէք քուն,
Արտով կ՚անցնի իմ ճամբան,
Կ՚երթամ եարիս տուն։
Սէրս գաղտնի թող մնայ,
Սէրս՝ եարիս պէս,
Ճամբէն պիտի չիմանայ,
Թէ ուր կ՚երթամ ես։
Մենակ եարս կ՚իմանայ,
Թէ ուր կ՚երթամ ես,
Մէկ էլ ծովակն իմ Վանայ՝
Մօրս աչքին պէս։
Սէրս գաղտնի թող մնայ,
Սէրս՝ եարիս պէս,
Ճամբէն պիտի չիմանայ,
Թէ ուր կ՚երթամ ես։
Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ որ սեր ունես պահած ինձ համար:
Գինին ձեռքիս անուշ տաղով քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի խաղով, ի՞նչ ես ինձ տանջում:
Ինձ պես յար ունես,
Ոսկե զարդ ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Էլ ի՞նչ դարդ ունես:
Ինձ պես անուշիկ
Ջահել յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Անգին քար ունես։
Աշուղ դարձած՝ քեզ եմ կանչում, արի՝ սեր անեմ,
Քեզ, իմ սիրո, ծաղկած այգում սրտիս տեր անեմ:
Գինին ձեռքիս անուշ տաղով, քեզ եմ ես կանչում,
Արի նազով, արի խաղով, ի՞նչ ես ինձ տանջում:
Ինձ պես յար ունես,
Ոսկե զարդ ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Էլ ի՞նչ դարդ ունես:
Ինձ պես անուշիկ
Ջահել յար ունես,
Երևանի սիրուն աղջիկ,
Անգին քար ունես։
Քո սեւ աչերով ինձ այնպէս ես գերել
Ու պաղ ժպիտով ինձ կեանք ես ներշնչել.
Ես քեզ հանդիպում եմ իմ ճանապարհին
Ա՜խ իմ սիրտս էր տխրում ու անխօս լալի.
Եւ ինձ թուում է թէ դուն կը մօտենաս,
Սիրոյ խոստումներով կեանքիս յոյս կը տաս։
Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սիրտս ալեկոծուած ծով ես դարձնում։
Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սիրտս ալեկոծուած ծով ես դարձնում։
Արդէն անցել են այդ օրերը պայծառ,
Ու նայում իմ ճամբին չկաս սիրելիս։
Ծանօթ մարդիկ տեսնում են ու հարցնում
«Արդեոք այս խենթ տղան ում է որոնում։»
Եւ ինձ թուում է թէ դուն կը մօտենաս,
Սիրոյ խոստումներով կեանքիս յոյս կը տաս։
Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սիրտս ալեկոծուած ծով ես դարձնում։
Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սիրտս ալեկոծուած ծով ես դարձնում։
Սեղանն է առատ,
Դիմացն Արարատ,
Հնչում են երգեր
Ուրախ ու զուարթ։
Լեցնե՛նք ընկերներ,
Բաժակները լի,
Թող Հայոց գինին
Մեզ անուշ լինի։
Փառք տանք մայր հողին,
Արեւի շողին,
Գինին պարգեւող
Հայոց խաղողին։
Լեցնե՛նք ընկերներ,
Բաժակները լի,
Թող Հայոց գինին
Մեզ անուշ լինի։
Փառք տանք մեր կեանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն,
Մեր դաշտն ու այգին։
Լեցնե՛նք ընկերներ,
Բաժակները լի,
Թող Հայոց գինին
Մեզ անուշ լինի։
Գովենք դարէ դար,
Աշխատանքն արդար,
Հայոց աշխարհի
Արեւը պայծառ։
Լեցնե՛նք ընկերներ,
Բաժակները լի,
Թող Հայոց գինին
Մեզ անուշ լինի։